Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ղազախստանին Ազգերի Լիգայում
ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի չորրորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2:3 հաշվով պարտվեց Ղազախստանի թիմին։ Խաղն անցկացվեց մրցակցի դաշտում և շատ լարված էր։
Ղազախստանի ընտրանին առաջինն է բացել խաղի հաշիվը՝ շնորհիվ Ժանելա Բիբոսինովայի դուբլի։ Սակայն Գերմանիայի «Համբուրգ» ակումբի 17-ամյա կիսապաշտպան Նարինե Դավթյանը պատասխանել է երկու գոլով և հավասարեցրել հաշիվը։ Չնայած հայկական թիմի ջանքերին՝ 71-րդ րոպեին Այգերիմ Այթիմովան խփել է հաղթական գոլը՝ ապահովելով Ղազախստանի հաղթանակը։
Հայաստանի հավաքականի ավագ Մարալ Արտինը բաց է թողել հանդիպումը վնասվածքի պատճառով։ Խաղից առաջ թիմակիցները աջակցություն են հայտնել նրան։
Չորս տուրերից հետո Հայաստանը C3 խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ ունենալով 6 միավոր։ Ղազախստանը երկրորդն է՝ 7 միավորով, իսկ Լյուքսեմբուրգը առաջինն է՝ 10 առավելագույն միավորով։ Լիխտենշտեյնը դեռ միավոր չունի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0