Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ավարտեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի ելույթը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը ավարտեց իր ելույթը մինչև 19 տարեկանների աղջիկների Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլում։ B լիգայի B4 խմբի մրցաշարը անցկացվեց Լյուքսեմբուրգում։
Վերջին տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը հանդիպեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։ Հայկական թիմը պարտվեց մրցակցին՝ 1:3 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը 29-րդ րոպեին խփեց Ռուզաննա Ինջյանը։
Երեք տուրերի արդյունքում Հայաստանի հավաքականը չկարողացավ միավորներ վաստակել և խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց չորրորդ տեղը։
B4 խմբի վերջնական դասավորությունը
-
Բոսնիա և Հերցեգովինա — 7 միավոր
-
Բելառուս — 7 միավոր
-
Լյուքսեմբուրգ — 3 միավոր
-
Հայաստան — 0 միավոր
Հայաստանի U19 հավաքականի հանդիպումների արդյունքները
-
Հայաստան — Բոսնիա և Հերցեգովինա — 1:3
-
Հայաստան — Լյուքսեմբուրգ — 0:5
-
Հայաստան — Բելառուս — 0:2
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0