Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգին Լիգա B-ի երկրորդ տուրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լիգա B-ի B4 խմբի 2-րդ տուրում Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը 0:5 հաշվով խոշոր պարտություն կրեց Լյուքսեմբուրգի ընտրանուց։ Հանդիպումը կայացավ մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու պայքարի շրջանակում։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին․ աչքի ընկավ Ֆերնանդես Բերենգերը։ Ընդմիջումից հետո լյուքսեմբուրգյան թիմը մեծացրեց առավելությունը․ Լենա Ալվեսը գոլ խփեց 48-րդ րոպեին, Ջենի Սոարեսը՝ 51-րդ, Ֆեդերիկա Մորվիլին՝ 63-րդ, իսկ Կարմեն Կիրպսը 68-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Ավելի վաղ, խմբի մեկնարկային տուրում, հայկական թիմը 0:2 հաշվով պարտվել էր Բելառուսի հավաքականին։
B4 խմբի 3-րդ՝ եզրափակիչ տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 5-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0