Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը պարտվեց Բելառուսին որակավորման երկրորդ փուլի մեկնարկային խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 19 տարեկանների աղջիկների հավաքականը պարտություն կրեց Եվրոպայի 2025/2026 թթ. առաջնության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։ Հայկական թիմը 0:2 հաշվով զիջեց Բելառուսի իր հասակակիցներին։
Բելառուսի հավաքականը երկու գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում։ Գոլերի հեղինակներ դարձան Մարչուկն ու Յուրչուկը՝ ապահովելով իրենց թիմի համար հարմարավետ առավելություն դեռևս ընդմիջումից առաջ։ Երկրորդ խաղակեսում հաշիվը չփոխվեց։
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 2-ին՝ մինի-մրցաշարի տանտեր Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0