Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը 56 միավորի առավելությամբ հաղթեց մրցակցին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ տուրում Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ՝ 102:46 հաշվով։
Հայկական թիմի ամենաարդյունավետ խաղացողն էր Արենի Օհանյանը (Areni Ohanian), ով վաստակեց 22 միավոր, կատարեց 9 փոխանցում, 1 գնդակահանձնում և 4 խլում։
Հաղթանակում կարևոր ներդրում ունեցան նաև Քելին Շաջանյանը (Kelin Shajanian) և Ավա Սեդա Ղարիբը (Ava Seda Gharib), որոնք յուրաքանչյուրն ավելացրին 13 միավոր։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանը ջախջախել էր Վրաստանի հավաքականին։ Խմբային փուլի վերջին հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 10-ին Կիպրոսի հավաքականի դեմ, որից հետո կմեկնարկի փլեյ-օֆ փուլը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0