Հայաստանի կանանց ազգային հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի նախավերջին տուրում։ Հյուրախաղում Լյուքսեմբուրգի դեմ Սամվել Բաբայանի սաները պարտվեցին 0։2 հաշվով։
Տանտերուհիների երկու արդյունավետ գրոհները հաջողությամբ ավարտվեցին առաջին խաղակեսում․ 19-րդ րոպեին հաշիվը բացեց Թոմսոնը, իսկ 33-րդ րոպեին Մագալյաեսը կրկնապատկեց Լյուքսեմբուրգի առավելությունը։
Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի նկատմամբ՝ 4։0 հաշվով։
Վերջին տուրում հայկական թիմը հունիսի 3-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0