Ավարտվեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունը ձյուդոյի՝ 2025 թ․. Արդյունքներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 6-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունը ձյուդոյի՝ մինչև 20 տարեկան մարզիկների համար։
Մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Իտալիայի հավաքականը՝ նվաճելով 4 ոսկի, 2 արծաթ և 3 բրոնզ։ Ընդհանուր առմամբ, ոսկե մեդալներ նվաճեցին 8 երկրների ներկայացուցիչներ։
Մեդալային հաշվարկ – Եվրոպայի երիտասարդական առաջնություն (U20):
-
Իտալիա — 4 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ
-
Ֆրանսիա — 2 ոսկի, 3 արծաթ, 5 բրոնզ
-
Սերբիա — 2 ոսկի, 1 բրոնզ
-
Ադրբեջան — 2 ոսկի, 1 բրոնզ
-
Իսպանիա — 1 ոսկի, 1 արծաթ
-
Ռուսաստան — 1 ոսկի, 4 բրոնզ
-
Մեծ Բրիտանիա — 1 ոսկի
-
Թուրքիա — 1 ոսկի
Հայաստանի կազմում մրցաշարին մասնակցեցին 5 ձյուդոիստներ։ Ամենամեծ հաջողությանը հասավ Գոր Կարապետյանը (100 կգ), որը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Էստոնիայի ներկայացուցչին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Վրաստանի մարզիկին՝ գրավելով 5-րդ տեղը։ Գոր Սաֆարյանը (60 կգ), Վահե Աղասյանը (60 կգ), Լյոա Սրապյանը (66 կգ) և Ժիրայր Համբարյանը (66 կգ) յուրաքանչյուրը գրանցեցին մեկական հաղթանակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0