Հայ երիտասարդ բռնցքամարտիկները հաջողությամբ են հանդես եկել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն արդյունքներ է ցույց տվել Վրաստանում անցկացված Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային բռնցքամարտի մրցաշարում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ մեր թիմը մասնակցել է այս մրցաշարին:
Հավաքականը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ, նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե:
Ոսկե մեդալակիրներ են դարձել՝
-
Վաղարշակ Քեյան (55 կգ),
-
Ալիկ Կճոյան (65 կգ),
-
Սամվել Սիրամարգյան (75 կգ),
-
Սարգիս Անդրեասյան (90 կգ):
Արծաթե մեդալակիրներ՝
-
Վահրամ Դովլաթբեկյան (50 կգ),
-
Արտյոմ Ստեփանյան (70 կգ):
Բրոնզե մեդալակիրներ՝
-
Տիգրան Մակիչյան (60 կգ),
-
Արգիշտի Հակոբյան (70 կգ),
-
Ալբերտ Հարությունյան (80 կգ),
-
Րաֆֆի Խաչատրյան (85 կգ):
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0