2025 թվականի Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնություն․ ամփոփում և լավագույն մարզիկները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025 թվականի հուլիսի 16-ին Սերբիայի Նովի Պազար քաղաքում ավարտվեց EUBC-ի հովանու ներքո անցկացվող բռնցքամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հավաքական մեդալային հաշվարկում հաղթեց Ռուսաստանի հավաքականը՝ նվաճելով 13 հնարավոր ոսկե մեդալից 8-ը։ Երկրորդ տեղում հայտնվեց Հայաստանի հավաքականը՝ 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալներով։ Մեկական ոսկե մեդալ նվաճեցին նաև Սերբիայի, Մոլդովայի և Սլովակիայի հավաքականները։
Նշենք, որ մրցաշարը կայացավ կրճատված ձևաչափով, քանի որ մի շարք երկրներ դուրս են եկել Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայից (IBA) և Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայից (EUBC)՝ միանալով նոր կազմավորված World Boxing կազմակերպությանը։
Մրցումներին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Վրաստանի, Չեխիայի, Լատվիայի, Մալթայի և Բելառուսի հավաքականները։
2025 թվականի պատանեկան Եվրոպայի առաջնության տղաների արդյունքները
46 կգ
-
Պավլե Պոպովիչ (Սերբիա)
-
Սուրեն Բաբլումյան (Հայաստան)
-
Մուհամմադ Ուսեինով (Ռուսաստան), Գարդաշ Ռահիմով (Ադրբեջան)
48 կգ
-
Մատվեյ Զայցև (Ռուսաստան)
-
Նիկիտա Սլեպոյ (Մոլդովա)
-
Հակոբ Շարբատյան (Հայաստան), Նիկոլա Ռայչևիչ (Չեռնոգորիա)
50 կգ
-
Տիգրան Կիրակոսյան (Հայաստան)
-
Միխայիլ Շարիպով (Ռուսաստան)
-
Ստրախինյա Մրդակ (Չեռնոգորիա), Մուհամմադ Ռասուլով (Ադրբեջան)
52 կգ
-
Մաքսիմ Մոնաստիրսկի (Ռուսաստան)
-
Վլադիմիր Մշեցյան (Հայաստան)
-
Արաբել Ռուստեմովսկի (Հս. Մակեդոնիա), Կիրիլ Լեյչանկա (Բելառուս)
54 կգ
-
Ալեքսանդր Բուխանյուկ (Մոլդովա)
-
Ռուսլան Ավետիսյան (Ռուսաստան)
-
Հայկ Կարապետյան (Հայաստան), Ռաուլ Գեյդարլի (Ադրբեջան)
57 կգ
-
Քրիստիան Հարասնիք (Սլովակիա)
-
Կարեն Զաքարյան (Հայաստան)
-
Ալան Տլեխաս (Ռուսաստան), Ռոդրիգո Սանչես (Իսպանիա)
60 կգ
-
Սուրեն Կավթալյան (Հայաստան)
-
Բոգդան Քերիմով (Ռուսաստան)
-
Սահին Ասլամով (Ադրբեջան), Դեմիդ Կլոչկո (IBA-I)
63 կգ
-
Մաքսիմ Սոբոլև (Ռուսաստան)
-
Տարիկ Ռասլջանին (Սերբիա)
-
Ախվերդի Գասանով (Ադրբեջան), Ռոման Չառնյակը (Բելառուս)
66 կգ
-
Մաքսիմ Զելենով (Ռուսաստան)
-
Անդրեյ Տիմոշկով (Մոլդովա)
-
Արսեն Կարապետյան (Հայաստան), Նիկիտա Չմունևիչ (Բելառուս)
70 կգ
-
Կիրիլ Մինակով (Ռուսաստան)
-
Անդրիյա Տրայկովիչ (Սերբիա)
-
Տիմուրս Գուլբիրս (Լատվիա), Արտյոմ Յաժով (Բելառուս)
75 կգ
-
Ռոման Զապորոժեց (Ռուսաստան)
-
Էդգար Սուքիասյան (Հայաստան)
-
Իլյա Մացկո (Բելառուս), Տիմուր Աբդրախամանով (Գերմանիա)
80 կգ
-
Աստեմիր Կարաև (Ռուսաստան)
-
Միքայել Գյուլումյան (Հայաստան)
-
Էլոսա Ուիզդոմ Իգբինովիա (Իսպանիա), Ալեքսանդր Բալաձե (Վրաստան)
+80 կգ
-
Բոգդան Սմոլկին (Ռուսաստան)
-
Սալդար Մամմադզադե (Ադրբեջան)
-
Կիրիլ Ժուկովսկի (Բելառուս), Զեյդ Գիչիչ (Սերբիա)
Աղջիկների մրցաշարի արդյունքները՝ ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0