SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

2025 թվականի Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունը մեկնարկում է Նովի Պազարում


2025 թվականի Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունը մեկնարկում է Նովի Պազարում
Բռնցքամարտ 💬 Comment

Այսօր՝ հուլիսի 10-ին, Սերբիայի Նովի Պազար քաղաքում մեկնարկում է EUBC-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը բռնցքամարտում։ Մրցաշարը կտեւի մինչ հուլիսի 16-ը և կընդգրկի մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչների, թեեւ մասնակիցների թիվը նկատելիորեն նվազել է։

Առցանց ուղիղ եթերով առաջնությունն կարելի է դիտել European Boxing Confederation-ի YouTube-ալիքով։

Հայաստանի հավաքականը ներկայացված է ամբողջ կազմով՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մրցումներում։ Տղաների թիմի կազմում են՝

Տղաներ

  • 46 կգ – Սուրեն Բաբլումյան

  • 48 կգ – Հակոբ Շարբաթյան

  • 50 կգ – Տիգրան Կիրակոսյան

  • 52 կգ – Վլադիմիր Մշեցյան

  • 54 կգ – Հայկ Կարապետյան

  • 57 կգ – Կարեն Զախարյան

  • 60 կգ – Սուրեն Քավթալյան

  • 63 կգ – Կամո Վարդանյան

  • 66 կգ – Արսեն Կարապետյան

  • 70 կգ – Նարեկ Կիրակոսյան

  • 75 կգ – Էդգար Սուքիասյան

  • 80 կգ – Միքայել Գյուլումյան

  • +80 կգ – Արամ Թումանյան

Աղջիկներ

  • 46 կգ – Սյուզաննա Իշխանյան

  • 48 կգ – Նանա Բալսանյան

  • 50 կգ – Ամեստ Աֆրիկյան

  • 52 կգ – Լիանա Ժամարյան

  • 57 կգ – Անահիտ Հարությունյան

  • 75 կգ – Վիկտորիա Սահակյան

Արդեն առաջին մրցումային օրը Հայաստանը կներկայացնեն Սուրեն Քավթալյանը (60 կգ) և Կամո Վարդանյանը (63 կգ)։

Նշենք, որ շատ երկրներ միացել են նոր ստեղծված World Boxing կազմակերպությանը՝ դուրս գալով IBA-ից և նրա եվրոպական ստորաբաժանումից՝ EUBC-ից։ Սա բացասաբար է ազդել մասնակիցների քանակի վրա․ որոշ քաշային կարգերում մրցակցությունը ձևական բնույթ է կրում։ Օրինակ՝ Հայաստանի աղջիկների հավաքականի բոլոր 6 անդամներն արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ, իսկ Սյուզաննա Իշխանյանն ու Վիկտորիա Սահակյանը անմիջապես անցել են եզրափակիչ։

Տղաների թվում առնվազն բրոնզ արդեն ապահովել են Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Բաբլումյանը (46 կգ)։

Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Վրաստանի, Չեխիայի, Լատվիայի, Մալթայի և Բելառուսի հավաքականները։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։