Հայաստանի Մ-19 երիտասարդական հավաքականը պարտվեց Գերմանիային ԵՎՐՈ-2026-ի ընտրական փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անհաջող սկսեց իր ելույթը Եվրոպայի 2026-ի առաջնության ընտրական փուլում։ Հոկտեմբերի 8-ին Նորվեգիայի Շիեն քաղաքում կայացած 12-րդ խմբի առաջին տուրի խաղում մեր թիմը պարտվեց Գերմանիային՝ 0:7 հաշվով։
Խաղի առաջին րոպեներից գերմանացիները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և արդեն 16-րդ րոպեին Օտտո Շտանգեն (SV Elversberg) բացեց հաշիվը։ 14 րոպե անց Ադին Լիչինան (Bayern München) կրկնապատկեց առավելությունը՝ օգտագործելով պաշտպանների սխալը։ Երկրորդ խաղակեսում Կրիստիան Վյոռնսի սաները շարունակեցին գերիշխել․ գոլերով աչքի ընկան Միկ Շմետգենսը (Werder Bremen, 55’), Ֆրանսիս Օնյեկան (VfL Bochum, 61’, 66’՝ մեկ անգամ 11 մետրանոցից և մեկ անգամ գլխով), Ալեսանդրո Գաուլ Սոուզան (Eintracht Frankfurt, 81’՝ 11 մետրանոցից) և Մոնտրել Կալբրեն (Bayer Leverkusen, 90+2’)։
Գերմանիայի գլխավոր մարզիչ Կրիստիան Վյոռնսը հանդիպումից հետո նշեց․
«Սկզբում դժվար էր գտնել տարածություններ մրցակցի խիտ պաշտպանության դեմ, բայց հետո խաղացինք հանգիստ և հասանք սպասված արդյունքի»։
Հայաստան U19 – Գերմանիա U19 – 0:7
Գոլեր՝ Շտանգե (16’), Լիչինա (30’), Շմետգենս (55’), Օնյեկա (61’, 66’), Սոուզա (81’, պեն.), Կալբրե (90+2’)։
Հայաստանի թիմը իր հաջորդ հանդիպումը 12-րդ խմբում կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ Նորվեգիայի դեմ, որը առաջին տուրում 4:0 հաշվով հաղթել է Կոսովոյին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0