Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ոչ ոքի խաղաց Հունաստանի հետ (ԳՈԼԵՐԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկրորդ ընկերական խաղում, Հունաստանի հասակակիցների դեմ, ոչ ոքի խաղաց՝ 2:2 հաշվով։ Խաղը կայացավ սեպտեմբերի 18-ին, Երևանում։
Հյուրընկալողները երկու անգամ զիջում էին հաշվում, սակայն կարողացան երկու անգամ էլ վերականգնել հավասարությունը։ Առաջին կեսում անկյունայինի խաղարկումից աչքի ընկավ «Շիրակի» սանը Մհեր Հարությունյանը, իսկ երկրորդ կեսում գոլի հեղինակ դարձավ իսպանական «Բոադիլյա» ակադեմիայի սան Արմեն Ղազարյանը։
ԳՈԼԵՐԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին կայացած առաջին խաղում Հունաստանի հավաքականը հաղթել էր 3:1 հաշվով։
Այս հանդիպումները Հայաստանի թիմի պատրաստության շարունակությունն էին դեպի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը։ Օգոստոսին Ալեքսանդր Պետրոսյանի սաները երկու ընկերական խաղ էին անցկացրել Մոլդովայի դեմ և երկուսում էլ հաղթանակ էին տարել։
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հանդես կգա Ֆինլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի հետ նույն խմբում։ Խաղերը կկայանան հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը՝ Կիպրում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0