Հայաստանի Մ15 պատանեկան հավաքականը պարտվեց Ալբանիային՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի մեկնարկային խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթը ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում պարտությամբ։ Առաջին հանդիպմանում մեր թիմը 1:3 հաշվով զիջեց Ալբանիայի հասակակիցներին։
Հայաստանի հավաքականի միակ գոլը խփվեց 88-րդ րոպեին՝ անկյունային հարվածի խաղարկումից հետո։
Հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 31-ին՝ Կոսովոյի ընտրանու դեմ, որը առաջին տուրում 0:1 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։
Մրցաշարը անցկացվում է Ալբանիայում՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0