«Յունիսպորտ»-ը հավասարեցրեց հաշիվը Հայաստանի ֆուտզալի բարձր լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի բարձրագույն լիգայի եզրափակիչ շարքը հասել է իր գագաթնակետին․ «Յունիսպորտ»-ը կարողացավ հաղթել «Երևան»-ին 5:3 հաշվով և հավասարեցնել շարքի հաշիվը։
Խաղի ընթացքում «Յունիսպորտ»-ը պարտվում էր 1:3 հաշվով, սակայն կարողացավ փոխել հանդիպման ընթացքը՝ խփելով չորս անպատասխան գոլ և տոնելով կամային հաղթանակ։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Երևան»-ը հաղթել էր 11 մետրանոցներով՝ հիմնական ժամանակում գրանցված ոչ ոքիից հետո։
Չեմպիոնի ճակատագիրը կորոշվի երրորդ՝ վճռորոշ խաղում, որը կկայանա մայիսի 28-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0