Յանսանեն Հայաստանի առաջնությունում դեբյուտը նշեց դուբլով և գոլային փոխանցմամբ, «Փյունիկը» ջախջախեց «Շիրակին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» Հայաստանի առաջնության խաղում վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ՝ 3:0 հաշվով։ Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն, որը լիգայում իր առաջին խաղում դուբլ գրանցեց և կատարեց գոլային փոխանցում։
Յանսանեն այս ձմռանը միացել է «Փյունիկին»՝ տեղափոխվելով Կիպրոսի «Օմոնիա Արադիպպու» ակումբից, և արդեն իր դեբյուտային խաղում սկսեց արդարացնել սպասելիքները՝ անմիջական մասնակցություն ունենալով թիմի երեք գոլերին։
«Փյունիկի» ավագ և փորձառու խաղացող Էդգար Մալաքյանն նույնպես արդյունավետ հանդիպում անցկացրեց․ նրա հաշվին մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում է։
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական՝ վաստակելով 32 միավոր։ Միևնույն ժամանակ երևանյան ակումբը կորցրած միավորներով առաջ է «Արարատ-Արմենիայից», քանի որ մեկ խաղ պակաս է անցկացրել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0