Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը հանդես եկավ աշխարհի առաջնության եզրափակչում
Ավստրիայի Զալբախ քաղաքում կայացավ 2025 թվականի լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության հսկա սլալոմի եզրափակիչը։ Պատմության մեջ առաջին անգամ եզրափակչում հանդես եկավ հայ մարզիկ Գլեբ Մոսեսովը։
Գլեբը զբաղեցրեց 23-րդ տեղը որակավորման փուլում և անցավ եզրափակիչ։ Փետրվարի 14-ին կայացած եզրափակչում 26-ամյա մարզիկը գրավեց 47-րդ տեղը՝ 2:57.01 արդյունքով։
Այս մրցաձևում աշխարհի չեմպիոն դարձավ ավստրիացի Ռաֆայել Հաազերը, իսկ շվեյցարացի Թոմաս Թամլերն ու Լոիկ Մեյլարը զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։
Գլեբ Մոսեսովն ու Հարություն Հարությունյանը նույնպես կմասնակցեն Սլալոմի որակավորման փուլին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0