«Լոկոմոտիվի» սան Դանիիլ Կուլիկովը տեղափոխվեց «Փյունիկ»
Երևանի «Փյունիկը» ներկայացրել է իր հերթական նորեկին՝ ռուսաստանցի ֆուտբոլիստ Դանիիլ Կուլիկովին։ 26-ամյա կիսապաշտպանը երկու անգամ նվաճել է Ռուսաստանի Գավաթը և Սուպերգավաթը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում, իսկ նախորդ մրցաշրջանում Մինսկի «Դինամոյի» հետ դարձել է Բելառուսի չեմպիոն։
Տարբեր տարիներին Կուլիկովը մասնակցել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղերին։ «Լոկոմոտիվի» հիմնական կազմում նա անցկացրել է 89 հանդիպում։
Ռուսաստանցի կիսապաշտպանը դարձավ «Փյունիկի» յոթերորդ նորեկը այս ձմեռային տրանսֆերային պատուհանում։ Ավելի վաղ Հայաստանի չեմպիոնները պայմանագիր էին ստորագրել Վարազդատ Հարոյանի, Արթուր Գրիգորյանի, Նիկիտա Ալեքսեևի, Թեմուր Ջիկիայի, Մատաս Վարեյկայի և Ժոել Բոպեսուի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0