SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պատերազմը խափանել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ծրագրերը


Պատերազմը խափանել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ծրագրերը
Բռնցքամարտ 💬 Comment

Հայաստանի երիտասարդական բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ժամանել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ, որտեղ կմասնակցի FUTURES CUP U19 միջազգային մրցաշարին։ Այս մրցաշարը վարկանիշային է և հանդիսանում է պարտադիր փուլ 2026 թվականի Դակարում կայանալիք Պատանեկան Օլիմպիական խաղերի ընտրական փուլում։

Սկզբում հայկական թիմը նախատեսում էր մասնակցել բոլոր հինգ օլիմպիական քաշային կարգերում՝ հնարավորինս շատ լիցենզիաներ նվաճելու համար։ Սակայն Ասիայի տարածքում սկսված պատերազմի պատճառով թիմը բախվեց լուրջ լոգիստիկ խնդիրների։

Նախապես գնված Երևան – Դուբայ – Բանգկոկ չվերթի ավիատոմսերը չեղարկվել էին։ Արդյունքում հինգ մարզիկներից միայն երեքն են կարողացել հասնել մրցաշարի անցկացման վայր։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի անձնական կապերի և սեփական միջոցների շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել ընդամենը չորս ավիատոմս այլընտրանքային երթուղով՝ Երևան – Մոսկվա – Բանգկոկ։ Ստեղծված իրավիճակում մարզչական շտաբը ստիպված էր դժվար որոշում ընդունել և մրցաշարին ուղարկել Եվրոպայի գործող երեք չեմպիոններին և գլխավոր մարզչին։

50 կգ — Տիգրան Կիրակոսյան
60 կգ — Կարեն Զախարյան
65 կգ — Սուրեն Կատվալյան

Այսպիսով, Հայաստանի հավաքականը չի կարող պայքարել օլիմպիական լիցենզիաների համար ևս երկու քաշային կարգերում, ինչը ավտոմատ կերպով զրկում է երկիրը այդ քաշերում 2026 թվականի Պատանեկան Օլիմպիական խաղերի քվոտաներ ստանալու հնարավորությունից։

Հայ բռնցքամարտիկների առաջին մենամարտերը

50 կգ, 1/32 եզրափակիչ (մարտի 8)
Տիգրան Կիրակոսյան (Հայաստան) — Աբդուրգան Յորկինջոնով (Ուզբեկստան)

60 կգ, 1/32 եզրափակիչ (մարտի 8)
Կարեն Զախարյան (Հայաստան) — Ադհամ Էլ-Շարակավի (Եգիպտոս)

65 կգ, 1/16 եզրափակիչ (մարտի 11)
Սուրեն Կատվալյան (Հայաստան) — Դենզել Սիբալլամ (Մավրիկիոս) / Ռայան Ալթայար (Սաուդյան Արաբիա)

FUTURES CUP մրցաշարի ժամանակացույց

Մարտի 8–11 — նախնական մենամարտեր
Մարտի 12–13 — քառորդ եզրափակիչներ
Մարտի 14 — կիսաեզրափակիչներ
Մարտի 15 — եզրափակիչներ

Մրցաշարը մեկնարկում է մարտի 8-ին, իսկ մեդալների համար վճռորոշ մենամարտերը կկայանան մարտի 15-ին։ Հայ բռնցքամարտիկները կփորձեն առավելագույնս օգտագործել իրենց ընձեռված հնարավորությունը և նվաճել ուղեգրեր դեպի պատանեկան քառամյակի գլխավոր մարզական մրցումները։

Futures Cup U19 boxing


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։