Վլադիսլավ Այրիյանը նոկաուտի ենթարկեց Մարկ Ուրվանովին Pravda Boxing–ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վլադիկավկազում՝ Pravda Boxing մենամարտի երեկոյին, Վլադիսլավ Այրիյանը (12-0) վստահ հաղթանակ տարավ Մարկ Ուրվանովի (26-6-2) նկատմամբ, ավարտելով մենամարտը նախաժամկետ երկրորդ ռաունդում։
Երկրորդ ռաունդի ընթացքում Ուրվանովը մի քանի անգամ հայտնվեց նոկդաունում և վերջում չկարողացավ շարունակել մենամարտը, խնդրելով դադարեցնել այն։ Այրիյանի համար սա դարձավ 12-րդ նախաժամկետ հաղթանակը 12 մենամարտում:
Մենամարտից առաջ Sportaran.com–ին տված հարցազրույցում Այրիյանը խոսեց ապագայի պլանների մասին․ հաղթանակի դեպքում նա մտադիր է հաջորդ մենամարտը անցկացնել Անգլիայում, ինչը կարող է կարևոր քայլ լինել միջազգային арենայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0