Վիրջիլ Պինսոնը հեռացվել է «Նոա»-ի կազմից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
29-ամյա ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը հեռացվել է Երևանի «Նոա» ակումբի կազմից՝ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի որոշմամբ։
Այս մասին խորվաթ մասնագետը հայտնել է մամուլի ասուլիսում՝ «Ուրարտուի» դեմ հանդիպումից հետո․
«Մեր ակումբում կան որոշակի արժեքներ, և քանի դեռ ես այս թիմի գլխավոր մարզիչն եմ, մենք պարտավոր ենք հետևել դրանց։ Ցավոք, տեղի ունեցավ մի դեպք, երբ Պինսոնը անպատկառություն դրսևորեց այդ սկզբունքների նկատմամբ, այդ պատճառով էլ այժմ նա թիմի կազմում չէ», — ասել է Սանդրո Պերկովիչը։
Պինսոնը «Նոա»-ի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն է և ամենաերկար ժամկետով հանդես եկողներից։ Նա միացել է թիմին 2024 թվականի ձմռանը՝ նախորդ սեփականատերերի օրոք, և դարձել է առաջնության հաղթական մրցաշրջանի առանցքային խաղացողներից մեկը։
Ֆրանսիացու հաշվին կա 62 հանդիպում, 11 գոլ և 9 գոլային փոխանցում «Նոա»-ի կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Պինսոնը մասնակցել է 9 խաղի և խփել է 2 գոլ։ Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 20-ին՝ «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում, որտեղ կարմիր քարտ է ստացել։ Այդ պահից հետո նա չի հայտնվել թիմի հայտացուցակում։
Հնարավոր է, որ ձմռանը ֆուտբոլիստը լքի ակումբը։ Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին «Նոա»-ն արտագնա խաղում կհանդիպի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի հետ՝ Կոնֆերենցիաների լիգայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0