Միլանյան դերբիի հավանական կազմերը․ «Միլան» — «Ինտեր»․ Մխիթարյանը կարող է սկսել մեկնարկային կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր կայանալու է միլանյան դերբին․ «Միլանը» կմրցի «Ինտերի» դեմ։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին։
«Ինտերը» հանդիպմանը մոտենում է առանց կադրային կորուստների։ «Միլանի» կազմում վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն Մատեո Գաբբիան, Ռուբեն Լոֆտուս-Չիկը և Սանտիագո Խիմենեսը։
Իտալական ԶԼՄ-ների տվյալներով՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հայտնվել «Ինտերի» մեկնարկային կազմում։ Սակայն մարզչական շտաբը դիտարկում է նաև տարբերակ, որ խաղը առաջին րոպեներից սկսի Հական Չալհանօղլուն։

Այս հանդիպումից առաջ մրցաշարային աղյուսակում թիմերի միջև տարբերությունը կազմում է 10 միավոր։ Եթե «Ինտերը» հաղթի, ապա առավելությունը կավելանա մինչև 13 միավոր, և թիմը գրեթե կապահովի Սերիա A-ի չեմպիոնությունը։
Հետաքրքիր է, որ վերջին վեց հանդիպումներում «Միլանը» առավելություն ունի.
-
«Միլանի» 4 հաղթանակ
-
2 ոչ-ոքի
Առաջին շրջանի խաղում «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով՝ Կրիստիան Պուլիշիչի գոլի շնորհիվ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0