Չեմպիոնների լիգայի «Ռեալ» — «Բավարիա» խաղի հավանական կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ ապրիլի 7-ին, Մադրիդում կկայանա մրցաշրջանի ամենաաղմկահարույց հանդիպումներից մեկը՝ 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղը «Ռեալի» և «Բավարիայի» միջև։
Marca պարբերականի համաձայն՝ սպասվում են հետևյալ մեկնարկային կազմերը․ Ջուդ Բելինգեմը կմնա «Ռեալի» պահեստայինների նստարանին, իսկ Անգլիայի հավաքականի նրա թիմակից Հարրի Քեյնը վնասվածքից հետո կվերադառնա և կգլխավորի գերմանական ակումբի հարձակումը։ Ֆրան Գարսիան կխաղա ձախ պաշտպանի դիրքում, որտեղ նրան սպասվում է դիմակայել հիանալի մարզավիճակում գտնվող Մայքլ Օլիսեին։
Հավանական կազմեր․
«Ռեալ»․ Լունին, Ալեքսանդր-Առնոլդ — Միլիտաո, Ռյուդիգեր, Ֆրան Գարսիա — Վալվերդե, Գյուլեր, Չուամենին, Պիտարխ — Մբապե, Վինիսիուս Ժունիոր։
«Բավարիա»․ Նոյեր — Ստանիշիչ, Ուպամեկանո, Տա, Լայմեր — Պավլովիչ, Կիմիխ — Օլիսե, Գնաբրի, Լուիս Դիաս — Քեյն։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0