Վազգեն Թևանյանը ավարտեց ելույթները ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում (Զագրեբ-2025)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) ավարտեց իր ելույթները 2025 թվականի Աշխարհի առաջնությունում, որը անցկացվում է Զագրեբում։
2023 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 25-ամյա Թևանյանը առաջին գոտեմարտում 8:14 հաշվով պարտվեց Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կադիևին։ Հետագայում Կադիևը 4:8 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ըմբիշ Ումիջոն Ջալոլովին, ինչի հետևանքով Թևանյանը զրկվեց վերգոտեմարտերի հնարավորությունից։
Հայաստանի հավաքականից միայն Արսեն Հարությունյանն է (57 կգ) շարունակում պայքարը մեդալի համար․ այսօր նա բրոնզե մեդալի համար կմրցի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռամոն Բրավո Յանգի հետ։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0