Վարազդատ Լալայանը անվանակարգվել է «2024 թվականի Եվրոպայի լավագույն ծանրամարտիկ» կոչման համար
Հայ ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը ստացել է «AIPS Եվրոպայի լավագույն ծանրամարտիկ 2024» մրցանակի անվանակարգ: Սա նոր մրցանակ է, որը կհանձնվի առաջին անգամ այս տարի։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա 2025 թվականի ապրիլի 13-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման շրջանակներում։
2024 թվականին Վարազդատ Լալայանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Մրցանակի հավակնորդներն են՝ Կարլոս Նասարը (Բուլղարիա), Լաշա Տալախաձեն (Վրաստան), Դադաշ Դադաշբայլին (Ադրբեջան), Յունուս Գենչը (Թուրքիա), Օսկար Ռեյեսը (Իտալիա), Մարկոս Վելասկեսը (Իսպանիա), Եվգենի Տիխանցովը (Բելառուս), Ռոբերտո Գուտուն (Գերմանիա), Մարին Ռոբուն (Մոլդովա) և Վարազդատ Լալայանը (Հայաստան)։
Մրցանակի գլխավոր ֆավորիտ է համարվում բուլղարացի Կարլոս Նասարը, որը 2024 թվականին հաղթել է բոլոր մրցաշարերը, այդ թվում՝ Օլիմպիական խաղերը, և սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ մինչև 89 կգ քաշային կարգում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0