Վարազդատ Հարոյանը ընտանիքային հանգամանքների պատճառով հեռացել է «Կազինցբարչիկից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը հունգարական «Կազինցբարչիկա» ակումբի հետ։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է 32-ամյա պաշտպանիՙ թիմից հեռանալու մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ համագործակցությունը դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ամռանը թիմին միացած Հարոյանը ղեկավարությանը ներկայացրել էր պայմանագիրը անհապաղ խզելու դիմում՝ հղում անելով ընտանիքային հանգամանքներին։ Ակումբը ընդունել է ֆուտբոլիստի խնդրանքը։
Այս մրցաշրջանում Հունգարիայի առաջնությունում Հարոյանը անցկացրել է 9 հանդիպում՝ դարձել 1 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ յոթ խաղում նա անցկացրել է ամբողջական 90 րոպե, որից հետո անակնկալ կերպով բաց է թողել հինգ տուր։ Վերջին երկու հանդիպումներում պաշտպանն ism կրկին հայտնվել էր մեկնարկային կազմում, սակայն փոխվել էր խաղավերջում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին Հարոյանը հայտարարեց Հայաստանի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին՝ ընդգծելով, որ չի ցանկանում աշխատել ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Հենց նրա հետ ունեցած տարաձայնությունների պատճառով էլ ֆուտբոլիստը ավելի վաղ հեռացել էր Երևանի «Փյունիկից» ու տեղափոխվել Հունգարիա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0