Վաhե Սարուխանյանը հաղթանակ տոնեց IBA.PRO-2 մրցաշարում Չելյաբինսկում
Հայ բռնցքամարտիկ Վաhե Սարուխանյանը (22-4-2) վստահ հաղթանակ տարավ ղազախ Նուրթաս Աժբենովի (15-1) նկատմամբ՝ մրցավարների միաձայն որոշմամբ 6 ռաունդներից հետո։ Մրցամարտը կայացավ ապրիլի 18-ին Չելյաբինսկում անցկացված IBA.PRO-2 բռնցքամարտի երեկոյի շրջանակում։
Աժբենովի համար սա կարիերայի առաջին պարտությունն էր։
Երեկոյի գլխավոր մենամարտում նախկին աշխարհի չեմպիոն, ռուս բռնցքամարտիկ Սերգեյ Կովալևը (36-5-1) նոկաուտի ենթարկեց Արթուր Մանին (22-5) և անմիջապես հետո հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0