Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ռադոմյակի» դեմ ոչ-ոքի ավարտված խաղին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վարշավայի «Լեգիան» Էքստրակլասայի 25-րդ տուրի խաղում արտագնա հանդիպմանը ոչ-ոքի խաղաց «Ռադոմյակի» հետ՝ 1:1։ Այս արդյունքը թույլ տվեց Լեհաստանի ամենատիտղոսակիր ակումբին ժամանակավորապես դուրս գալ վտանգավոր գոտուց․ թիմը 29 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հանդես եկավ մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 74 րոպե։
Բիչախչյանի վիճակագրությունը խաղում
-
Խաղացած րոպեներ — 74
-
Հարվածներ — 1
-
Ճշգրիտ փոխանցումներ — 13 (76%)
-
Գնդակի կորուստներ — 8
-
Գնդակի առաջխաղացում — 8
-
Խլումներ — 1
-
Գնդակի ներմուծումներ — 1
-
Գնդակի վերադարձներ — 1
-
SofaScore գնահատական — 6.7
Հաջորդ տուրում «Լեգիան» մարտի 22-ին կհանդիպի «Ռակուվի» հետ։ Դրանից հետո Բիչախչյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ մասնակցելու ԱՄԷ-ի (մարտի 26) և Բելառուսի (մարտի 29) դեմ նախատեսված ընկերական հանդիպումներին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0