SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վահան Բիչախչյանը գոլային փոխանցում կատարեց Եվրոպա լիգայում, սակայն նրա թիմը տեղափոխվեց Կոնֆերենցիաների լիգա


Վահան Բիչախչյանը գոլային փոխանցում կատարեց Եվրոպա լիգայում, սակայն նրա թիմը տեղափոխվեց Կոնֆերենցիաների լիգա
Ֆուտբոլ 💬 Comment

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի «Լեգիան» 2:1 հաշվով հաղթեց Կիպրոսի ԱԵԿ Լառնակային, սակայն երկու հանդիպումների արդյունքում (3:5) հաջորդ փուլ անցավ ԱԵԿ-ը։

Օգոստոսի 14-ին կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և անցկացրեց 72 րոպե։ 16-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Միլետ Ռայովիչին, սակայն դա բավարար չէր, որպեսզի «Լեգիան» առաջ գնա։

Բիչախչյանի գոլային փոխանցման տեսանյութը՝

Այժմ Լեհաստանի գավաթակիրները կշարունակեն ելույթները Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ փլեյ-օֆֆ փուլում կմրցեն Շոտլանդիայի «Հայբեռնյանի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։