Վահան Բիչախչյանը օգնեց «Լեգիային» հաղթել «Կրակովիային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցել է «Լեգիայի»՝ «Կրակովիայի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակին։
Հանդիպման միակ գոլը խփվեց 31-րդ րոպեին։ Բիչախչյանի կատարած փոխանցումից հետո դեպի տուգանային հրապարակ և մի քանի ռիկոշետներից հետո գնդակը հասավ Միլետա Ռայովիչին, ով այն ուղարկեց մրցակցի դարպասը։
Բիչախչյանը խաղադաշտում անցկացրեց 58 րոպե և SofaScore-ից ստացավ 7.0 գնահատական։ Առաջին խաղակեսում հայ կիսապաշտպանը նաև երկու վտանգավոր հարված կատարեց մրցակցի դարպասին և տվեց երկու կարևոր փոխանցում։
Այս հաղթանակից հետո «Լեգիան» դուրս եկավ վտանգավոր գոտուց և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնական։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0