SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վահան Բիչախչյանը մոտ է Վարշավայի «Լեգիա» տեղափոխությանը


Վահան Բիչախչյանը մոտ է Վարշավայի «Լեգիա» տեղափոխությանը
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մոտ է Վարշավայի «Լեգիա» տեղափոխությանը, հաղորդում են լեհական ԶԼՄ-ները։

«Պոգոն»-ը ֆինանսական դժվարություններ ունի և պատրաստ է բաց թողնել Բիչախչյանին նվազագույն արժեքով, որպեսզի ամռանը նրան չկորցնի անվճար։

Վահանի պայմանագիրը «Պոգոն-Շչեցինի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ 25-ամյա կիսապաշտպանը «Պոգոն»-ի կազմում հանդես է գալիս 2022 թվականից: Այդ ընթացքում նա լեհական ակումբի համար անցկացրած 112 խաղում խփել է 18 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Հաղորդվում է, որ «Լեգիա»-ն պատրաստ է տրանսֆերի համար վճարել 200-300 հազար եվրո։ Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա արդեն վաղը Բիչախչյանը կանցնի բուժզննում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։