Վահագն Մինասյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ19 երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը նշանակվել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի օգնական:
Իբրեւ խաղացող՝ Մինասյանը անցկացրել է 13 խաղ Հայաստանի հավաքականի կազմում եւ խփել 1 գոլ: 2024 թվականին 40-ամյա մասնագետը գլխավորել էր Մ19 թիմը, որի հետ անցկացրել է 5 հանդիպում (3 պարտություն, 1 ոչ ոք եւ 1 հաղթանակ): Մինչ այդ նա եղել է Երևանի ԲԿՄԱ ակումբի գլխավոր մարզիչը:
Ներկայումս Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում՝ նախապատրաստվելով Կոսովոյի (հունիսի 6) եւ Չեռնոգորիայի (հունիսի 9) հետ ընկերական խաղերին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ19 հավաքականի նոր գլխավոր մարզիչն է դարձել Միշա Ջորքաեֆը:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0