Վահագն Դավթյանը հանդես եկավ Աշխարհի գավաթի փուլային եզրափակչում Անթալիայում
Հայաստանի մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ավարտեց իր ելույթները 2025 թվականի Մարմնամարզության Աշխարհի գավաթի երրորդ փուլի եզրափակչում, որը տեղի ունեցավ Անթալիայում։
36-ամյա մարզիկը օղակների վրա վարժությունում եզրափակչում զբաղեցրեց 7-րդ տեղը՝ ստանալով 12.700 միավոր։ Վահագն Դավթյանը որակավորման փուլն անցել էր 3-րդ տեղով՝ 14.000 միավոր արդյունքով, սակայն եզրափակչում տեխնիկական սխալ թույլ տվեց և գրավեց 7-րդ հորիզոնականը։

Նշենք, որ Վահագն Կոտբուսում կայացած Աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթողն էր։
Մարտի 23-ին Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի եզրափակիչում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0