SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ մրցանակակիրներ Դոհայի Աշխարհի գավաթում


Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ մրցանակակիրներ Դոհայի Աշխարհի գավաթում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Մանուկյանի նժույգի վրա հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը Դոհայում (Քաթար) անցկացվող մարզական մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլում ևս երկու մեդալ է նվաճել օղակների վարժությունում։

Վահագն Դավթյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ստանալով 14.333 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը՝ երրորդ տեղը՝ 14.200 միավորով։ Ոսկե մեդալակիր է դարձել Չինաստանը ներկայացնող Հաո Յուն՝ 14.400 միավորով։

Հայ մարմնամարզիկների համար սա Աշխարհի գավաթի փուլերում արդեն երկրորդ մեդալն է․ Դավթյանը հաղթել էր Կոտբուսում, իսկ Ավետիսյանը բրոնզ էր նվաճել Օսիյեկում։

Վաղը հենաց ցատկում Հայաստանը կներկայացնի Արթուր Դավթյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։