Հայաստանի ազգային հավաքականում կարող է հայտնվել նոր աֆրիկացի տաղանդ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Առաջիկա տարիներին Հայաստանի ազգային հավաքականը կարող է ստանալ լուրջ ուժեղացում՝ հերթական խոստումնալից խաղացողի տեսքով։ Խոսքը 17-ամյա կիսապաշտպան Էմանուել Դիտու Բուենսի մասին, ով «Ուրարտու» ակադեմիայի սան է։
Էմանուել Դիտու Բուենսին ծնվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, սակայն 10 տարեկանում ընտանիքի հետ միասին որպես փախստական տեղափոխվել է Հայաստան։ Գրեթե անմիջապես տեղափոխվելուց հետո նա սկսեց ֆուտբոլով զբաղվել «Ուրարտու» համակարգում, որտեղ արագ առանձնացավ իր ֆիզիկական տվյալներով, արագությամբ և աշխատասիրությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Էմանուելը հանդես է գալիս «Ուրարտու-2»-ի կազմում՝ Հայաստանի Առաջին լիգայում։ Չնայած տարիքին՝ նա արդեն հասցրել է մասնակցել 15 հնարավոր խաղերից 7-ին և աստիճանաբար դառնում է թիմի կարևոր հատվածը։
Բուենսիի հայտնվելը Հայաստանի ազգային հավաքականում դեռ երաշխավորված չէ, սակայն նման հնարավորություն նա, անկասկած, ունի։ Նա հայկական ֆուտբոլի սան է և իրավունք ունի խաղալու Հայաստանի հավաքականի համար։ Հաշվի առնելով նրա տարիքը և ներուժը՝ ապագայում նա կարող է դառնալ ամենահետաքրքիր խաղացողներից մեկը, որի վրա կպատվիրարվի հայկական ֆուտբոլը։
Նշենք, որ այս պահին Հայաստանի հավաքականում արդեն կա մեկ աֆրիկյան ծագում ունեցող ֆուտբոլիստ՝ նիգերիացի Ուգոչուկու Իվուն, որը դրաձել է իր պրոֆեսիոնալ կարիերան Հայաստանում և տեղական առաջնությունում հինգ տարի հանդես գալուց հետո ստացել է ազգային հավաքականում խաղալու իրավունք։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
3