Հայաստանի ազգային հավաքականը նորեկ ունի Անգլիայից. Եղիշե Մելիքյանը հրապարակեց օտարերկրացի խաղացողների ցուցակը։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավեր են ստացել ազգային թիմի մարտյան ընկերական հանդիպումներին՝ ԱՄԷ-ի և Բելառուսի հավաքականների դեմ։
Ցուցակում ընդգրկվել են տասը լեգեոներ։ Միակ նորեկը դարձել է անգլիական «Սանդերլենդի» 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Այս մրցաշրջանում նա հանդես է գալիս «Սանդերլենդ U21» թիմում, որտեղ արդեն խփել է 12 գոլ։ Ավելի վաղ հարձակվողը երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում։
Ազգային հավաքական երկրորդ անգամ հրավիրվել է նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը։ Նա արդեն նորամուտը նշել է հավաքականում և մեկ անգամ խաղադաշտ է դուրս եկել Պորտուգալիայի դեմ հանդիպման ժամանակ։
Մնացած կազմում անակնկալներ չկան։ Ցուցակում չի ընդգրկվել կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը վերականգնվում է վնասվածքից։ Ավելի վաղ ազգային թիմում կարիերան ավարտելու մասին հայտարարել էին Տիգրան Բարսեղյանը և Լուկաս Սելարայանը։
Հրավեր չեն ստացել նաև ռուսական «Ակրոն» ակումբի վինգեր Էդգար Սևիկյանը և սերբական «ԻՄՏ» ակումբի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։
Հայաստանի հավաքականի լեգեոներների ցուցակ
-
Էդուարդ Սպերցյան (Կրասնոդար, Ռուսաստան)
-
Գեորգի Հարությունյան (Պուշկաշ Ակադեմիա, Հունգարիա)
-
Ստյոփա Մկրտչյան (Նյուրնբերգ, Գերմանիա)
-
Նաիր Տիկնիզյան (Ցրվենա Զվեզդա, Սերբիա)
-
Վահան Բիչախչյան (Լեգիա, Լեհաստան)
-
Գրանտ-Լեոն Ռանոս (Այնտրախտ Բրաունշվայգ, Գերմանիա)
-
Արթուր Միրանյան (Բնեյ Սախնին, Իսրայել)
-
Նարեկ Գրիգորյան (Ֆարուլ, Ռումինիա)
-
Ֆինն Գերագուսյան (Սանդերլենդ, Անգլիա)
-
Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Ռուսաստան)
Նշվում է, որ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։
Առաջիկա հանդիպումներ
Մարտին Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում.
-
Մարտի 26 — ԱՄԷ-ի հավաքականի դեմ (հանդիպումը նախատեսվում է անցկացնել Աբու Դաբիում, սակայն տարածաշրջանում ռազմական լարվածության պատճառով հնարավոր է տեղափոխություն)։
-
Մարտի 29 — Բելառուսի հավաքականի դեմ Երևանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0