Երևանում կանցկացվի հայկական աստղերի մասնակցությամբ մեծ բռնցքամարտի երեկո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 11-ին «Դինամո» մարզահամալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի տպավորիչ երեկո, որին կմասնակցեն Հայաստանի առաջատար մարզիկները։
Շոուի գլխավոր մենամարտում կբախվեն փորձառու հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը (11-1-3) և խոստումնալից ուզբեկ բռնցքամարտիկ Նոդիրբեկ Սոյիբովը (10-1)։ Ավագյանի համար այս մենամարտը հատկապես կարևոր է․ ԱՄՆ-ում մի շարք ելույթներից հետո նա առաջին անգամ պրոֆեսիոնալ ռինգ դուրս կգա հայրենիքում։
Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանն էլ կսկսի իր պրոֆեսիոնալ կարիերան։ Այս ամռանը նա հայտարարեց սիրողական կարիերայի ավարտի մասին, իսկ այժմ կդեբյուտի սերբ մարզուհի Քսենիա Մեդիչի (4-37-3) դեմ։
Երեկոյի ծրագրում նախատեսվում է նաև Վլադիսլավ Այրյանի (10-0), Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Զավեն Գալստյանի և այլ խոստումնալից մարզիկների մասնակցությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0