Ջերմուկում մեկնարկել են Ձմեռային Համահայկական խաղերի մրցումները
Photo: panarmeniangames.am
2025 թվականի փետրվարի 2-ին Ջերմուկում մեկնարկեցին II Ձմեռային Համահայկական խաղերի մրցումները։ Առաջին օրը մասնակիցները մրցեցին դահուկավազքում, ձնամարտում (յուկիգասեն) և շախմատում։
Ընդհանուր առմամբ, խաղերի շրջանակներում կանցկացվեն 7 մարզաձևերի մրցումներ՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, հոկեյ, ձնամարտ, շախմատ և սպորտային պարեր։
Ներկայումս արդեն մեկնարկել են երեք մարզաձևերի մրցումները՝ դահուկավազք, ձնամարտ և շախմատ։ Առաջին օրվա արդյունքները հայտնի կդառնան երեկոյան։
Ձմեռային Համահայկական խաղեր 2025-ում որոշվել են առաջին մրցանակակիրները
Ահա առաջին օրվա մրցաշարի լուսանկարները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0