Հայաստանի առաջնությունում հայտնվեց Ջամայկայից առաջին ֆուտբոլիստը
Երևանի «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարեց պայմանագիր կնքելու մասին 19-ամյա ջամայկացի պաշտպան Ռոմեյն Բլեյքի հետ։
Երիտասարդ ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է հայրենիքում՝ «Վոթերհաուս» ակումբում, ապա հանդես է եկել MLS Next Pro լիգայի «Չիկագո Ֆայերի» երիտասարդական թիմում։ Այժմ Բլեյքը կարիերան կշարունակի Հայաստանի առաջնությունում։
Ռոմեյնը Ջամայկայի երիտասարդական հավաքականների (Մ-20 և Մ-23) խաղացող է և հավակնում է տեղ գտնել ազգային թիմում։
Ռոմեյն Բլեյքը կդառնա Ջամայկայից առաջին ֆուտբոլիստը Հայաստանի առաջնությունում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0