Հայաստանի ֆուտզալի առաջնությունում գրանցվել է ռեկորդային՝ 98:1 հաշիվ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի առաջնությունում տեղի ունեցավ հանդիպում, որը արդեն քննարկվում է ամբողջ տարածաշրջանում։ Գործող չեմպիոն «Երևան» ակումբը հաղթեց մրցաշրջանի նորեկ «Ալաշկերտին»՝ 98:1 հաշվով։
Սկզբում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (ՀՖՖ) հայտարեց, որ նման արդյունքը համաշխարհային ռեկորդ է, սակայն շուտով հրապարակումը հեռացվեց։ Պատճառն ակնհայտ է․ ստորին և թույլ առաջնություններում նման հաշիվներ արդեն եղել են, ուստի այն պաշտոնապես համաշխարհային ռեկորդ անվանել չի կարելի։
Այնուամենայնիվ, այս արդյունքը հստակ ցույց է տալիս մրցակցային պայքարի բացակայությունը ընթացիկ առաջնությունում։ Այս մրցաշրջանում հայկական ֆուտզալի լիգայում արդեն գրանցվել են խոշոր հաշիվներ՝ 42:4, 22:0, 26:2։ Կազմով և պատրաստվածության մակարդակով «Յունիսպորտ», «Երևան», «Աթելթիք Երևան» և «Սիևն» ակումբները զգալիորեն գերազանցում են մյուսներին։ Մնացած հինգ թիմերը ստեղծվել են առաջնությունից քիչ առաջ՝ արագացված ռեժիմով, ինչի պատճառով առաջացել է լուրջ անհավասարակշռություն և գերհարուստ հաշվերով մի շարք հանդիպումներ։
Հանդիպման կրկնությունը դիտել կարելի է հետևյալ հղումով՝ YouTube։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0