Աբովյանում բացվել է արհեստական ծածկույթով նոր ֆուտբոլային դաշտ
Աբովյան քաղաքում՝ Վահան Թումասյանի անվան բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի հարևանությամբ, տեղի է ունեցել արհեստական խոտածածկով նոր ֆուտբոլային դաշտի բացման հանդիսավոր արարողությունը։
Նախկինում բնական ծածկույթ ունեցող մարզադաշտի արդիականացումն իրականացվել է «Աբովյանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի կողմից։ Արհեստական խոտածածկի ձեռքբերումն ու տեղադրումը ֆինանսավորվել և իրականացվել են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից ????????
Վահան Թումասյանի անվան մարզահամալիրը անժամկետ և անվճար տրամադրվել է «Աբովյանի Ակադեմիա» ակումբին՝ տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման նպատակով։
Ակումբի նախագահն է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0