Գրանտ-Լեոն Ռանոսի հաջող գործողությունը բերեց գոլի «Վալենսիայի» դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 2-ին Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց իսպանական «Վալենսիայի» դեմ։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը խաղադաշտ դուրս եկավ անմիջապես ընդմիջումից հետո։ 50-րդ րոպեին նա ճշգրիտ փոխանցում կատարեց եզրից Վաել Մոյյայի վրա, ում խախտեցին տուգանային հրապարակում, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց։ «Բորուսիայի» նորեկ Կևին Դիքսը վստահորեն իրացրեց հարվածը և ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2:0։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Սեզոնի մեկնարկից առաջ «Բորուսիան» ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի անգլիական «Բրենթֆորդի» հետ՝ օգոստոսի 8-ին և 9-ին։
Գրանտ-Լեոն Ռանոսը ակտիվորեն մասնակցում է թիմի նախասեզոնային հանդիպումներին՝ փորձելով հաստատվել հիմնական կազմում, ինչը նրան չի հաջողվել նախորդ երկու մրցաշրջաններում։ Այս ամառ ակումբը հրաժարվեց նրան վարձակալության ուղարկել, քանի որ փնտրում էր Ալասան Պլեայի փոխարինողին։ Սակայն մի քանի օր առաջ «Գլադբախը» 8 միլիոն եվրոյով ձեռք բերեց ճապոնացի հարձակվող Շուտո Մաչինոյին։ Վերջինս կարող է խաղալ հարձակվողի հետևում, ինչպես Պլեան, ինչն կրկին Ռանոսի հեռանկարները դարձնում է մշուշոտ։
Այնուամենայնիվ, թիմի կազմում այժմ մի քանի հարձակվողներ վնասվածք ունեն (Նգումու, Կլայնդինստ, Հերման), ինչը կարող է հայ հարձակվողին հնարավորություն տալ խաղային պրակտիկա ստանալու Բունդեսլիգայի առաջին տուրերում։
Սեզոնի մեկնարկից առաջ Գրանտ-Լեոնը մի քանի վատ չանցած հանդիպումներ անցկացրեց, սակայն առայժմ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0