«Ուրարտուն» ջախջախեց ԲԿՄԱ-ին և բարձրացավ երրորդ հորիզոնական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ուրարտուն» վստահ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ առաջնության 18-րդ տուրի տնային խաղում՝ հաղթելով 4:1 հաշվով։
Տանտերերը խաղի առաջին իսկ րոպեներից վերահսկում էին ընթացքը և կարողացան իրացնել իրենց պահերը։ Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Բրունո Միշելը, որը ձևակերպեց դուբլ։ Այս գոլերի շնորհիվ հարձակվողը շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը՝ իր հաշվին ունենալով 15 գոլ։
«Ուրարտուի» կազմում մեկական գոլ խփեցին նաև Նիկոլաս Կալուկյանը և Ալեքսանդր Լլովեն։
ԲԿՄԱ-ի միակ գոլը խփեց Դավիթ Հարությունյանը, որը բանակայինների կազմում հանդես է գալիս հենց «Ուրարտուից» վարձակալությամբ և կարողացավ գոլ խփել իր հարազատ թիմի դարպասը։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Ալաշկերտին» և բարձրացավ երրորդ հորիզոնական՝ վաստակելով 33 միավոր։
Իսկ «Ալաշկերտը» այսօր իր հերթին պարտություն կրեց «Փյունիկից»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1