«Ուրարտուն» հաղթեց «Նավբախորին» ընկերական խաղում (տեսանյութ)
«Ուրարտուն» 2:1 հաշվով հաղթեց ուզբեկական «Նավբախոր» թիմին Դուբայում նախապատրաստական հավաքի ընթացքում։ Սա հայկական թիմի համար երկրորդ ստուգողական խաղն էր։
Հայկական թիմի կազմում գոլերով աչքի ընկան պաշտպան Արթուր Մելիքյանը և փորձաշրջան անցնող՝ 21 համարով խաղացողը։ Այս խաղին մասնակցեց նաև Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը, որը նույնպես փորձաշրջան է անցնում հայկական ակումբում։
Փետրվարի 8-ին «Ուրարտուն» ևս մեկ ընկերական հանդիպում կունենա Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0