«Ուրարտուն» հաղթեց «Արարատ-Արմենիային». Նիկոլաս Կալուկյանը խփեց իր դեբյուտային գոլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Photo: urartu.am
«Ուրարտուն» Հայաստանի առաջնության 20-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց սկզբունքային մրցակցին՝ «Արարատ-Արմենիային» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը իր առաջին գոլը խփեց երկրի առաջնությունում դեբյուտային խաղում՝ «Ուրարտուին» հաղթանակ պարգևելով։ 22-ամյա ֆուտբոլիստը վերջերս է տեղափոխվել թիմ ԱՄՆ ուսանողական լիգայից։
Գոլի հեղինակ դարձավ նաև Բրունո Միշելը, որը իրացրեց 11-մետրանոցը։ Նրա համար ևս այս հանդիպումը դեբյուտային էր առաջնությունում։ «Արարատ-Արմենիայի» միակ գոլը խփեց Հովհաննես Հարությունյանը։
«Ուրարտու» — «Արարատ-Արմենիա» 2:1։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0