Ուգոչուկու Իվուն խուսափել է լուրջ վնասվածքից և մարզվում է ընդհանուր խմբում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկու Իվուն ապաքինվել է վնասվածքից և մասնակցել է իր թիմի բաց մարզմանը՝ նախքան ՌՊԼ-ի 30-րդ տուրի «Օրենբուրգի» հետ տնային խաղը։
Հիշեցնենք՝ նախորդ տուրում Իվուն ստիպված եղավ լքել խաղադաշտը «Խիմկիի» դեմ հանդիպման 36-րդ րոպեին (2:3)՝ վնասվածքի պատճառով։ Սակայն հետազոտությունը լուրջ վնասվածքներ չարձանագրեց, և ֆուտբոլիստը վերադարձավ մարզումների։
Այսպիսով, Իվուն պատրաստ կլինի մասնակցել մրցաշրջանի եզրափակիչ հանդիպմանը, որը կկայանա մայիսի 24-ին, ինչպես նաև օգնել Հայաստանի հավաքականին հունիսին կայանալիք ընկերական խաղերում՝ Կոսովոյի (հունիսի 6-ին) և Չեռնոգորիայի (հունիսի 9-ին) դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0