Վահան Բիչախչյանը Էկստրակլասայի լավագույն ձախ ոտքն ունի՝ լեհ փորձագետ
Լեհաստանում մեկնաբանել են Վահան Բիչախչյանի հնարավոր տեղափոխությունը «Պոգոնից» Վարշավայի «Լեգիա»։ Հայ ֆուտբոլիստն արդեն լքել է իր թիմը և ուղևորվել բժշկական հետազոտության՝ «Լեգիայում»։
Լեհ ֆուտբոլային փորձագետ Կրիստիան Պեչարան՝ Վահան Բիչախչյանի հնարավոր տրանսֆերի մասին Վարշավայի «Լեգիա».
«Հաշվի առնելով Ֆեյոյի խաղային մոդելը՝ կարծում եմ, որ Վահան Բիչախչյանը կարող է ամբողջությամբ չհամապատասխանել ինտենսիվության առումով, հատկապես երբ «Լեգիան» գնդակին չի տիրում։ Այնուամենայնիվ, նա կարող է օգտակար լինել հարձակողական գործողություններում։ Կարծում եմ՝ Վահանը Էկստրակլասայի լավագույն ձախ ոտք ունեցող խաղացողն է»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0