RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար․ ինչպես դիտել առցանց և ամբողջական քարտը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կկայանա RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որը մեկ գորգի վրա կհավաքի ՄՄԱ-ի հայտնի ներկայացուցիչների և համաշխարհային մակարդակի տիտղոսակիր ըմբիշների։
Համագլխավոր մենամարտում UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կմրցի պրոֆեսիոնալ ըմբիշ Ջորջիո Պուլլասի հետ։ Երկու մարզիկների համար էլ սա կլինի երկրորդ մենամարտը Real American Freestyle լիգայում․ հունվարի 10-ին Ֆլորիդայում կայացած RAF 05 մրցաշարում Ծառուկյանը 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ ՄՄԱ մարտիկ Լենս Փալմերի նկատմամբ, իսկ Պուլլասը նույն մրցաշարում հաղթեց Քիլոն Ջեմիսոնին։
Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի UFC-ի նախկին աստղեր Հենրի Սեհուդոյի և Յուրայա Ֆեյբերի դիմակայությունը։
Բացի այդ, մրցաշարում հանդես կգան հայտնի ՄՄԱ մարտիկներ Ալջամեյն Սթերլինգը, Բենսոն Հենդերսոնը և Քլեյ Գուիդան, ինչպես նաև միջազգային բարձր մակարդակի ըմբիշներ՝ Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը, Գիվի Մաչարաշվիլին, Թայմուրազ Սալկազանովը, Զահիդ Վալենսիան և այլք։
Որտե՞ղ դիտել RAF 06-ը
Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը հասանելի կլինի Fox Nation հարթակում։
Շոուի սկիզբը՝ տեղական ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 05:00, Մոսկվայի ժամանակով՝ 04:00)։
Հեռարձակման այլընտրանքային հղումները կհրապարակվեն մեր Telegram ալիքում մրցաշարի մեկնարկից մեկ ժամ առաջ։
RAF 06 ամբողջական քարտը
-
Հենրի Սեհուդո — Յուրայա Ֆեյբեր
-
Արման Ծառուկյան — Ջորջիո Պուլլաս
-
Դևիդ Քար — Բուբբա Ջենկինս
-
Սթեֆան Բյուքենեն — Գիվի Մաչարաշվիլի
-
Յամի Գուզման — Էվերեստ Լեյդեկեր
-
Թայմուրազ Սալկազանով — Կիգան Օ'Թուլ
-
Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդով — Էվան Ուիք
-
Զահիդ Վալենսիա — Մահմուդ Ֆավզի Սեբի
-
Ջորդան Օլիվեր — Բո Բարթլեթ
-
Քլեյ Գուիդա — Քիլոն Ջեմիսոն
-
Ալջամեյն Սթերլինգ — Բենսոն Հենդերսոն
-
Էնդրյու Ալվարես — Բրայս Մերեդիթ
Կարևոր․ Մոկաև — Մերեդիթ մենամարտը չեղարկվել է։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1