Ավարտվեց Լյովա Վարդանյանի անվան միջազգային ըմբշամարտի մրցաշարը – բոլոր արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 18-ին Երևանում ավարտվեց 2026 թվականի Լյովա Վարդանյանի անվան U20 ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Մրցումների երկրորդ օրը հայտնի դարձան հաղթողները և մրցանակակիրները հինգ քաշային կարգերում՝ 61, 70, 79, 92 և 125 կգ։
Մրցաշարի արդյունքներով Ռուսաստանից ըմբիշները նվաճեցին 8 ոսկե մեդալ, իսկ մեկական մեդալ ստացան Հայաստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ մրցումներում մասնակցեցին 7 երկրի մարզիկներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Ֆրանսիան, Մոլդովան և Իտալիան։
Հայաստանի հավաքականից միակ հաղթողը դարձավ Եվրոպայի U17 չեմպիոն Գագիկ Քազարյանը՝ 61 կգ քաշային կարգում։
Լյովա Վարդանյանի անվան 2026 թվականի մրցաշարի ամբողջական արդյունքներ
57 կգ:
-
Արսլան Ջիվլեև (Ռուսաստան)
-
Աշոտ Գյուլնազարյան (Հայաստան)
-
Սաշա Պետրոսյան (Հայաստան) և Մարլեն Աբդրաիմով (Ղրղզստան)
61 կգ:
-
Գագիկ Ղազարյան (Հայաստան)
-
Ալբերտ Ջատիև (Ռուսաստան)
-
Ուսման Ինդերբաև (Ռուսաստան) և Ռուսլան Պապազյան (Ռուսաստան)
65 կգ:
-
Մագոմեդ Իսաև (Ռուսաստան)
-
Իսա Իսակով (Ղրղզստան)
-
Արամ Բալեյան (Հայաստան) և Զոգրաբ Ալոև (Ֆրանսիա)
70 կգ:
-
Ադիլ Թաբիլդիև (Ղրղզստան)
-
Ռամազան Աբդուլկադիրով (Ռուսաստան)
-
Դավիթ Դավթյան (Հայաստան) և Յոնուտ Տրիբոյ (Մոլդովա)
74 կգ:
-
Ինալ Չելդիև (Ռուսաստան)
-
Ադա Ադաև (Ռուսաստան)
-
Ալեքսանդր Կոմբաև (Բելառուս) և Բայբիթ Աբդիսամատով (Ղրղզստան)
79 կգ:
-
Իսմայիլ Էլիսխանով (Ռուսաստան)
-
Ացամազ Գարիև (Ռուսաստան)
-
Ռաատբեկ Ռահաթ ուլու (Ղրղզստան) և Արտյոմ Հարուտյունյան (Հայաստան)
86 կգ:
-
Ահմադ Մուկուտով (Ռուսաստան)
-
Ռազմիկ Եփրեմյան (Հայաստան)
-
Ալան Ցեֆուև (Ղրղզստան) և Ալան Ցագաև (Բելառուս)
92 կգ:
-
Անդրեյ Չակրյան (Ռուսաստան)
-
Դմիտրի Տուլուպով (Ռուսաստան)
-
Ալեքսեյ Կուլակով (Բելառուս) և Արսլան Արզիկեև (Ղրղզստան)
97 կգ:
-
Շարաբուտդին Օմարով (Ռուսաստան)
-
Շամիլ Տամբիև (Ռուսաստան)
-
Ազամատ Ցարիկեև (Բելառուս) և Ալեքսեյ Խոդունով (Բելառուս)
125 կգ:
-
Արթուր Բեկոև (Ռուսաստան)
-
Մուհամադ Ջալիլով (Ռուսաստան)
-
Պյոտր Դոլբին (Ռուսաստան) և Հենրիկ Հայկյան (Հայաստան)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0