Երեք հայ բռնցքամարտիկներ ռինգ կբարձրանան Ստրանջայի գավաթի չորրորդ մրցումային օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ փետրվարի 26-ին, հեղինակավոր միջազգային բռնցքամարտի մրցաշարի՝ «Ստրանջայի գավաթի» չորրորդ մրցումային օրը, ռինգ կբարձրանան Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ մեկ մարզուհի և երկու տղամարդ բռնցքամարտիկներ։
Մինչև 51 կգ քաշային կարգում (քառորդ եզրափակիչ) Անուշ Գրիգորյանը կմրցի Սերբիան ներկայացնող Նինա Ռադովանովիչի հետ։ Գրիգորյանի համար սա կլինի մրցաշարի երկրորդ մենամարտը․ ավելի վաղ նա հաջողությամբ հաղթահարել է մեկնարկային փուլը և այժմ կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Մինչև 65 կգ քաշային կարգում (1/8 եզրափակիչ) Արթուր Սահակյանը կանցկացնի իր առաջին մենամարտը ընթացիկ Ստրանջայի գավաթում։ Նրա մրցակիցը կլինի Անգլիան ներկայացնող Պատրիս Մուգալզայը։
Եվս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Հարություն Հակոբկոխյանը, որը հանդես է գալիս մինչև 70 կգ քաշային կարգում (1/8 եզրափակիչ), նույնպես կանցկացնի իր երկրորդ մենամարտը մրցաշարում։ Հաջորդ փուլ դուրս գալու համար նա կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Լավանտ Բրաունլիի հետ։


Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0