Երեք ՌՊԼ ակումբներ հետաքրքրված են Վալերի Ցարուկյանի նկատմամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«ՌԲ Սպորտ»-ի տվյալներով՝ «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ցարուկյանը հայտնվել է միանգամից երեք ակումբների հետաքրքրության կենտրոնում, որոնք հաջորդ մրցաշրջանում հանդես են գալու Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում։ Խոսքը վերաբերում է Կալինինգրադի «Բալթիկային», Մոսկվայի «Տորպեդոյին» և «Սոչիին»։
Բոլոր երեք թիմերն էլ պատրաստվում են բարձրագույն դիվիզիոնի մեկնարկին և 23-ամյա խաղացողին դիտարկում են որպես հնարավոր ուժեղացում։ Ավարտված մրցաշրջանում Ցարուկյանը մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
Նիժնի Նովգորոդի ակումբի հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 700 հազար եվրո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0